ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 4, 24News
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն Orakarg.com-ի հետ զրույցում արձագանքել է իր՝ Բաքու մեկնելու լուրերին:
- Պարոն Աբազյան, առավոտից լուրեր են շրջում, որ Դուք մեկնելու եք Բաքու: ԱԱԾ-ից չեն մեկնաբանում, Դուք ի՞նչ կարող եք ասել:
- Ոչ, ոչ, նման բան չկա:
- Այսինքն` Բաքու չե՞ք մեկնելու:
- Ոչ, ոչ:
- Դուք Մոսկվա էլ էիք մեկնել, այնտեղ ի՞նչ արդյունք տվեցին Ձեր հանդիպումները:
- Հա, Մոսկվա համատեղ եռակողմ հանդիպում ենք ունեցել, որի հետ կապված հետագա համագործակցություն պետք է լինի: Բայց որևԷ կոնկրետ պայմանավորվածություն չունենք:
- Այսինքն` միանշանակ հերքում եք, որ Բաքվում Ձեր պաշտոնակցի հետ հանդիպում չե՞ք ունենալու:
- Միանշանակ:
--00--ԱԹ