ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News
Հունվարի 27-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Իրանի արտգործնախարարի տիկին Մարիամ Իմանիեի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը։ Այս մասին հայտնում է Մատենադարանի ֆեյսբուքյան էջը։
«Արվեստաբան Իվեթ Թաջարյանը ներկայացրեց Մատենադարանում պահվող պարսկական ձեռագրերը և իրանահայ հայր ու որդի արվեստագետներ լուսանկարիչ Անթուան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի աշխատանքները»։
--00—ՄՀ