ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Փետրվարի 18-ին, Հեռուստատեսութայն և ռադիոյի հանձնաժողովում կայացել է հանդիպում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ:
Հունվարին կայացած լիցենզավորման գործընթացի ավարտից հետո, մարզային հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հանդիպման հիմնական նպատակն էր մեկ անգամ ևս մոտիկից ծանոթանալ գործընկերների հետ, քնարկելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթները:
Հանդիպման ավարտին որոշվել է ՀՌՀ աջակցությամբ ստեղծել աշխատանքային հարթակ, որը կնպաստի հեռուստաընկերությունների փոխհամագործակցության բարձրացմանը, տեղեկատվական նյութերի փոխանակմանը, ապահովելով մարզային հեռուստաընկերությունների եթերային բազմաբովանդակությունը:
--00—ՄՀ