ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այլևս պարզ է, որ երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունները բռնազավթած «իմքայլականների» և նրանց ուղղորդող պատահականության ազգակործան «համառության» արդյունքում ստեղծված ներքաղաքական ծանրագույն վիճակից դուրս գալու համար բոլոր հնարավորությունները սպառված են:
Պարզ է նաև, որ մտավոր ու բարոյական արժեքներով առաջնորդվող հայն անկարող է Հայրենիքից մնացած վերջին բեկորները փրկել փոխըմբռնման ճանապարհով: Ներկա պայմաններում այդ մոտեցումն իրեն սպառել է: Այն պետք է անհապաղ վերանայվի և գործողության մեջ դրվի այդպիսիներին «գիտակցության բերելու», իսկ ապա՝ նաև երկրի ղեկից հեռացնելու հստակ ծրագիր...
Իսկ դա ենթադրում է անսպասելի և կտրուկ քայլեր՝ այն ուժերի և միջոցների ներգրավմամբ, որոնք սովորաբար կիրառվում են Երկրի գոյությանը սպառնացող (այս դեպքում՝ ներքին) թշնամու դեմ պայքարում...»:
--00--ԱԹ