ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Մարտի 19-ին Արմավիրի մարզի Ծիածան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Ուսումնավարժության ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է համայնքում առկա էլեկտրաշչակը:
Համայնքի բնակչությանն ԱԻՆ-ը հորդորում է խուճապի չմատնվել։
--00--ԱԹ