ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարգև Սրբազանին։
«Իմ և «Հայրենիք» կուսակցության անունից սրտանց շնորհավորում եմ Ձեր տարեդարձը։ Ձեր առաջնորդությամբ և կենսական խորհուրդներով արցախահայությունն աննահանջ քայլերով մոտեցավ իր հայկական և քրիստոնեական ավանդույթների արմատներին։ Ձեր անձնուրաց առաքելության շնորհիվ Արցախի թե՛ հոգևոր և թե՛ ֆիզիկական դարպասները տասնամյակներ շարունակ մնացին ամուր և աներեր։ Թո՛ղ Աստծո կամոք և Ձեր օրհնությամբ ճանապարհ հարթենք դեպի նոր հաղթանակներ։
Եվս մեկ անգամ շնորհավորում և մաղթում եմ կյանքի առողջ, հարատև, անխոնջ տարիներ։ Մեր որդիական անկեղծ աղոթքներն ենք հղում առ Աստված։
Մատչիմ ի համբոյր Ձերդ օծեալ Սուրբ Աջոյն», - ասված է Վանեցյանի ուղերձում։
--00—ԼՄ