ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Ալիևի՝ Զանգեզուրի մասին հայտարարությունը չի նշանակում, թե վաղը հարձակվելու է Սյունիքի վրա, բայց նրա ելույթը չի բացառում Ադրբեջանի զավթողական մտադրությունը։
24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց՝ եթե Ադրբեջանը 1 գրամ խաղաղություն ցանկանար, գերիներին օր առաջ կվերադարձներ։
«Մինչև վերջին գերին Բաքուն չվերադարձնի, օր ու արև չպետք է ունենանք, համառ պետք է պայքարենք, իսկ Ալիևը գերիների հարցը «միջանցք» ստանալու համար որպես ճնշում կարող է կիրառել»,-ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ