ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը ռազմագերիների խումբ ուղարկելու դիմաց ցանկանալու է նոր զիջումներ կորզել։ 24News-ի հետ զրույցում նա նման տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Ադրբեջանը գերիներին վերադարձնելու դիմաց Կարմիր Շուկան է ուզելու։
«Գերիների մասով իշխանությունը ճիշտ չբանակցեց, մեղքի մեծ բաժին ունեն։ Բանակցելիս չեն կարողացել ճկուն լինել։ Գերիների մասին խոսակցություն֊բանակցություն պետք է իրականացնել բոլոր հանդիպումների՝ այդ թվում առաջիկայում նախատեսվող Փաշինյան- Պուտին հանդիպման ժամանակ», - հավելեց Սամսոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ