ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Այսօր Հայաստանի ամենագեղեցիկ տոներից մեկն է։ Մայրությունը հազարամյակներ պաշտամունքի առարկա է եղել և մեծ շուքով տոնվել է հենց Նավասարդի (հայոց Ամանորի) օրը։ Հատկանշական է, որ պտղաբերության և արգասաբերության հետ միասին Անահիտ աստվածուհին որոշ շրջանում համարվել է նաև Ռազմի աստվածուհի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը։
«Ավանդույթի խորհուրդը շարունակվում է նաև այսօր։ Հայրենիքի պաշտպանության և զարգացման գործում շատ մեծ է մեր կանանց և աղջիկների դերակատարությունը՝ որպես զինվոր, բժիշկ, բուժքույր, որպես թիկուք ու զորավիգ։
Խոնարհումս մեր նահատակ հերոսների մայրերին։
Հատուկ շնորհավորում եմ բարձր տեխնոլոգիական ոլորտի կանանց և աղջիկներին։ Առողջ ու երջանիկ եղեք, սիրող ու սիրված, բարությամբ ու հոգատարությամբ շրջապատված։ Եվ իմացեք՝ դուք ապագա եք կերտում։
Ժպիտներ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կին աշխատակիցներից․․․»,-նշված է գրառման մեջ։
--00—ՄՀ