ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Հարավային ռազմական շրջանի ուժերի կատարելագործումը պայմանավորված է Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի գործողություններով։ Անդրկովկասի և Մերձավոր արևելքի մի շարք երկրներում իրադրության ոչ կայուն վիճակ է նկատվում: Այս մասին ինչպես հայտնել է ՏԱՍՍ գործակալության, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Դաշինքի փորձերը հակազդելու իրավիճակի կարգավորմանը ստիպում են մեզ ռազմավարական զսպման համարժեք միջոցներ ընդունել և զարգացնել Հարավային ռազմական շրջանի զորքերի մարտական հնարավորությունները», - նշել է ՌԴ ՊՆ նախարարը :
Ըստ Շոյգուի մարտական կազմի կատարելագործման շրջանակներում անցյալ տարի 54 միջոցառում է տեղի ունեցել, որոնցից գլխավորը դարձել է ևս մեկ մոտոհրաձգային դիվիզիայի ձևավորումը:
«Միևնույն ժամանակ ռազմական շրջանի հարստացման անդադար գործընթաց է տեղի ունենում: 2020 թվականին զորքերը ստացել են 3200 միավոր ժամանակակից սպառազինում և ռազմատեխնիկա, իսկ դրանց մասնաբաժինը զորամասերում կազմել է 70 տոկոս»,- ասել է Շոյգուն:
--0--ԱՀ