ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, պատվաստվել են ռուսական «Sputnik V» պատվաստանյութով: Այդ մասին գրում է Տելեգրամի «Մեդիապորտ» ալիքը՝ հղում անելով առողջապահության նախարարության սեփական աղբյուրին։
««Sputnik V»-ով են պատվաստվել նաև Արսեն Թորոսյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին հերթին ներմուծեց խնդրահայրույց «AstraZeneca»-ն, որի պիտանելիության ժամկետը մայիսի վերջին ավարտվում է և թեև ՀՀ իշխանությունները ազգաբնակչության շրջանում «AstraZeneca»-ով պատվաստվելու ակտիվ քարզչություն են իրականացնում՝ իրենք նախընտրում են պատվաստվել «Sputnik V-ով»։
Երեկ էլ ԱԺ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահությունը ծաղրեցին չինական պատվաստանյութը, որը Հայաստան էր ուղարկվել մայիսի մեկին՝ 100 հազար դեղաչափով և բացարձակ անվճար»,-գրում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԱԺ-ում, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին՝ ի՞նչ պատվաստանյութով է պատվաստվել Նիկոլ Փաշինյանը, վերջինս պատասխանել է, որ անուն չի նշի, ապա հիշեցրել է, որ փոխվարչապետերից մեկը պատվաստվել է «AstraZeneca»-ով, մյուսը կպատվաստվի «Sputnik V-ով», և հույս է հայտնել, որ ԱԺ խոսնակը կամ փոխխոսնակներից մեկն էլ կպատվաստվեն չինական պատվաստանյութով։
--00—ԼՄ