ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
ՀՀ ոստիկանության համակարգում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը նշանակվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ՝ ազատվելով ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Տիգրան Գրիգորյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է Ճանապարհային ոստիկանության Արմավիրի քննական բաժնի պետի պաշտոնից։
Նրա փոխարեն, ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է Արարատ Թևոսյանը, ով մինչ այդ աշխատում էր Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում՝ որպես ավագ հետաքննիչ։
--00--ԿԿ