ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժեց դատախազի բողոքը և ուժի մեջ թողեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է փաստաբան Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սյունեցիները թույլ չէին տվել նրան մտնել համայնքներ: Սյունիքի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ անդրադարձել էր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին, պահանջել պատժել մեղավորներին։
--00--ԱԹ