ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեսբուքյան էջում կարճ գրառում է արել ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության՝ Հայաստան այցի մասին։
«ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության առաջիկա այցը Հայաստան որևէ ներքաղաքական ենթատեքստ չունի և որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես աջակցություն գործող իշխանություններին ընտրություններին ընդառաջ»,-գրել է Սուրեն Սարգսյանը:
Ավելի ուշ նա ևս մեկ գրառում է արել՝ տեղեկացնելով, որ տարածաշրջանային այցի շրջանակում հունիսի 9-ին Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը: Այցը պլանավորված էր ամիսներ առաջ:
--00—ԼՄ