ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Կառավարության՝ հունիսի 10-ին նիստին կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար հատկացվել է 750 միլիոն դրամ, որը համարժեք է մոտ 1,5 միլիոն դոլարին: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը՝ ընդգծելով, որ որոշման մեջ նշված չէ՝ ի՞նչ հստակ նպատակով են ծախսվելու գումարները, ո՞ր ծրագրերի շրջանակում են ծախսվելու:
«Այդ գումարների ճակատագրի մասին մենք չենք իմանա, քանի դեռ Հայաստանում տեղի չի ունեցել իշխանափոխություն: Չի բացառվում, որ այդ գումարները կարող են ծախսվել ընտրողներին կաշառելու համար»,-ասել է նա:
Մամիջանյանը նաև նշել է, որ գումարները հատկացվում են Հայաստանում քովիդի ցուցանիշների անկման պայմաններում:
--00—ԼՄ