ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Էդգար Ղազարյանի նկատմամբ տեղի ունեցողը Փաշինյանի «վերջին խռխռոցներն են»: Այս մասին Նոր Նորքի դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Ինչ որ աել է Էդգար Ղազարյանը, ճիշտ է ասել, դեռ մի բան էլ քիչ է ասել: Սա խոսքի ազատության սահմանափակում է», - նշել է Սրբազանը:
Հիշեցնենք, որ հանրային գործիչ Էդգար Ղազարյանին Քննչական կոմիտեի քննիչը երեկ հեռախոսազանգով հրավիրել էր հարցաքննության, ընդ որում՝ ոչ աշխատանքային ժամին։ Քննչականում արդեն պարզվել էր, որ վարույթ է հարուցվել ու նրան մեղադրանք ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը - խմբ․)։ Սույն հոդվածը նախատեսում է ընդհուպ մինչեւ 5 տարվա ազատազրկում։
Մեղադրանքի համար որպես հիմք օգտագործվել է Էդգար Ղազարյանի հրապարակային խոսքից առանձին դրվագներ։
Մանրամասները՝ տեսանյութում:
--00--ԱՀ