ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Արցախյան հարցի հիմքում առկա հիմնական սկզբունքները պետք է պահպանվեն: Հունիսի 20-ից հետո, երբ մենք լինենք իշխանություն՝արցախյան հարցը լինելու է մեր առաջնահերթությունն ու մենք կարողանալու ենք դիվանագիտական ճանապարհով հասնել արցախյան հարցի կարգավորմանը:
Այդ մասին Armnews-ի եթերում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը հասնելու է արցախյան հարցի հայանպաստ կարգավորմանը:
Ըստ նրա, կապիտուլյանտ իշխանություններն իրենց բոլոր քայլերով փորձում են մոռացության տալ արցախյան հարցը:
«Կապիտուլյանտ իշխանությունները փորձում են ասել, որ արցախյան հարցը կարգավորված է և որևէ անելիք այլևս չկա»,- նշել է Վանեցյանը:
Վանեցյանի խոսքով, նոյեմբերի 9-ի հայտարարությունն ոչ թե արցախյան հարցի կարգավորման, այլ ընդամենը զինադադարի մասին էր:
--00--ԱԹ