ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծի աշխատակիցները հունիսի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ընդունել են 216 զանգ, իրականացրել՝ 90 հետզանգ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Զանգողների գերակշիռ մասը դիմել է սոցիալական բնույթի հարցերով։ Նախագահի աշխատակազմի լիազորությունների շրջանակներում իրականացվել են իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման ու արագ արձագանքման գործառույթներ:
Թեժ գծին հնարավոր է զանգել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00 - 18:00։
Նշենք, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով:
--00—ԼՄ