ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
Այսօր, հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։25 սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի 7/1 շենքի տանիքից ծուխ է նկատվում։
Ժամանել են թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից ավտոսանդուղք։ Ահազանգի մասին տեղեկանալով, «Գազմպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի կարգադրությամբ՝ ժամանել են Երևանի ԳԳՄ-ի ծառայողները։
Նշված շենք են ժամանել նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի կարգադրությամբ թաղապետարանի աշխատակիցները։ Հրշեջները շենքի տանիքում, մուտքերում և բնակարաններում տեղազննում կատարելու արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերել։ Իսկ «Գազպրոմի» աշխատակիցներն էլ չեն հայտնաբերել գազի արտահոսքի ոչ մի նշան։
--00--ԱԹ