ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Սեպտեմբերի 12-ին N զորամիավորման զորամասերում նշվել է Խաչվերացը, որը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և խորհրդանշում է գերությունից խաչի վերադարձը։
Զորամիավորման ավագ գնդերեց Տեր Սամուել Սարգսյանի ձեռամբ մատուցվել է Խաչվերացի Սուրբ պատարագ, զինծառայողներին բացատրվել է տոնի խորհուրդը։
--00—ԼՄ