ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
«Երկրում ստեղծված ճգնաժամը դեռևս չի հաղթահարվել, որովհետև աղետի բերած իշխանությունը շարունակում է մնալ»,- այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, ջահերով երթի մեկնարկից առաջ։
«Այսօր Հայաստանը վտանգի տակ է և այդ վտանգերը խորանում են, իսկ իշխանությունը դրանք ի վիճակի չէ չեզոքացնել: Մեր օրակարգը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի թուրքացումը: Մենք պարտավոր ենք հաղթահարել ճգնաժամը, իսկ այդ ճանապարհին կա մեկ գլխավոր խոչընդոտ՝ այս իշխանությունը»,-շեշտեց Սաղաթելյանը: