ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Ուղիղ մեկ տարի առաջ սկսվեց մեր նորագույն պատմության ամենաահավոր, դաժան,խայտառակ,հերոսական, սարսափելի և ՏԱՐՕՐԻՆԱԿ պատերազմը, որը չի ավարտվել և շարունակվում է մինչեւ հիմա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Արման Աբովյանը.
«Պարզապես շատերը ուղղակի հրաժարվում են ընդունել այս չափազանց պարզ իրողությունը կարծելով , որ եթե անընդմեջ բղավել Ապագա Կա և վայրենի թուրքերի հետ խաղաղասիրական "զիլիբիլի" անել,ապա պատերազմը կախարդական փայտիկի օգնությամբ կավարտվի ։
Ոչ՜
Պատերազմը շարունակվում է, որքան էլ մեզ փորձեն կրկին խաբել և համոզել՝ ո’չ, դա այդպես չէ։
44 օր անընդմեջ ամբողջ աշխարհի առջև տեղի էր ունենում աննախադեպ հերոսության և խայտառակ դավաճանության դրաման։
Պետք չէ այսօր երկար բարակ բաներ խոսել։
Այսօր պետք է լինենք լուռ ու զուսպ, մնացածը հետո»։
--0--ԿԿ