ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Գորիս համայնքում ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու և ստանալու քրեական գործը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեցին ՀՔԾ-ից։
Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների, գործն առնչվում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը՝ Գագիկ Առուշանյանին։
Հիշեցնենք, որ այս գործի շրջանակում հոկտեմբերի 17-ին իրավապահները խուզարկություն էին իրականացրել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում, որտեղից առգրավվել էին մի շարք փատաթղթեր և նամակներ։
--00--ԿԿ