ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ հայ պատգամավոր Կարո Փայլանի ելույթը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, տեսանյութը հայազգի գործիչը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։
Թուրքիայի բյուջեի քննարկումների ժամանակ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Արդյունաբերության եւ տեխնոլոգիայի նախարարի խաղալիք տիեզերանավ է նվիրել։
«Դուք բյուջեում նախատեսել եք 6 մլն դոլար տիեզերական գործակալության համար, բայց այդ գումարով դուք հազիվ տիեզերանավի դիմապակին գնեք։ Քանի որ 6 միլիոն դոլարով տիեզերք չեք կարող գնալ, ձեզ այս խաղալիք տիեզերանավն եմ նվիրում։ Հիմա սրանով ձեզ մի քիչ զբաղեցրեք»,–ասել է Կարո Փայլանը և հավելել, որ երկիրը, որի քաղաքացին տրանսպորտի գումար չունի, անտառների հրդեհները մարելու համար ինքնաթիռ չունի, չի կարող լուսին թռնել, գրում է Cumhuriyet–ը։
«Ապահովեք քաղաքացիներին տրանսպորտ նստելու գումարով, նոր թռչեք լուսին»,–ասել է Փայլանը։
--00—ԼՄ