ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24 News
Նոյեմբերի 23-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու են բնակավայրի շչակները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից խնդրում են չանհանգստանալ:
--00—ՄՀ