ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24 News
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները բոյկոտել են այսօր՝ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունները և չեն մասնակցել ընտրական գործընթացներին։
Համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանը Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ համայնքի բնակիչները դեմ են խոշորացմանը, ինչի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնել են խորհրդարանում կայացած լսումներում։
--00--ԱԹ