ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Զինվորն է «մեղավոր», այլ ոչ թե իշխանությունը. սա են արդարանալու մոլուցքով փորձում ցույց տալ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։
Քաղաքագետի համոզմամբ՝ չպետք է իմպերիալիստական Թուրքիան իր կամքը պարտադրի թույլ Հայաստանին, այդ հարցը չպետք է լուծվի այսպիսի աշխարհակարգի տեսանկյունից։
Խոսելով օրերս լայն տարածում ունեցող թուրքական և ադրբեջանական վտանգի լինել չլինելու մասին՝ Հովհաննիսյանը նշեց՝ եթե Ադրբեջանից վտանգ չկա, ինչպե՞ս բացատրենք խաղաղ բնակչության գնդակահարությունը։ Նրա կարծիքով, Թուրքիայի դոմինանտությունը բերելու է հայերի թրքացման։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ