ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24 News
Կենտրոնական ավտոմայրուղին, որը տանում Է դեպի Ռուսաստանի հետ Վրաստանի սահման, դեռեւս փակ Է. մաքրման աշխատանքները շարունակվում են անընդմեջ ռեժիմով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում 9 ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, միջազգային նշանակութան Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 99-102 կիլոմետրի վրա ձնահյուսերի սողանքի վտանգը փոքր Է եւ այնտեղ հնարավոր Է մաքրման աշխատանքներ կատարելը:
Խոսքը ճանապարհի մի հատվածի մասին Է՝ սկսած Գուդաուրիից մինչեւ առաջին թունելի մուտքը: Ներկայում սողանքավտանգ տեղամասը միայն 102-105 կիլոմետր Է եւ կրճատվել Է մինչեւ երեք կիլոմետր: Գուդաուրի-Կոբի հատվածում մաքրման աշխատանքները զուգահեռ ռեժիմով անցկացվում են երկու կողմից: Մի կողմից՝ աշխատանքները շարունակվում են 93-ից մինչեւ 102 կիլոմետր, մյուս կողմից՝ 107-105 կիլոմետր:
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին՝ այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհը, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որ Վրաստանին ու Հայաստանին կապում Է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսային անցակետն այսօրվա դրությամբ միակ գործող անցակետն Է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա:
--00—ՄՀ