ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24 News
Հունվարի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Հեիդի Գրաուի հետ։
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Դեսպան Սադոյանը իր զրուցակցի ուշադրությունը հրավիրել է հունվարի 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման վրա, ինչի հետևանքով հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ։
--00—ՄՀ