ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ Ադրբեջանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին հայտնել Է երկրում գործող օպերատիվ շտաբը։
«Վարակվածը Ռուսաստանի քաղաքացի Է, որն Ադրբեջանի տարածք Է ժամանել Իրանից: Նա տեղավորված Է հատուկ ռեժիմի ինֆեկցիոն բլոկում»,-նշվում Է օպերատիվ շտաբի տարածած տեղեկատվության մեջ:
Կորոնավիրուսով վարակվածի վիճակը գնահատվում է կայուն: Վիրուսի տարածումը կանխելու համար մասնագետները փնտրում են այն մարդկանց, ում հետ շփվել է ՌԴ քաղաքացին։
Նշնենք, որ այսօր հարևան Վրաստանում գրանցվել է կրոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը։ Վրաստանի քաղաքացին վերադարձել էր Իտալիայից։
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։