ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24 News
Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է 47 համարի ավտոբուսային երթուղին սպասարկող ավտոբուսը երթևեկում մայթով։
Ավտոբուսի վարորդին վարորդին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն՝ երթևեկության կանոնները խախտելու համար, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում տեղ գտած համար 47 ավտոբուսային ներքաղաքային երթուղու վարորդի՝ մայթի տարածքով երթևեկելու վերաբերյալ տեղեկացնում ենք, որ երթուղին սպասարկում է մասնավոր ընկերություն:
Միաժամանակ նշենք, որ ընկերության տնօրենի կողմից վարորդին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն՝ երթևեկության կանոնները խախտելու համար», - հայտնել է քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը։
--00--ՍԳ