ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
«Radar Armenia»-ի տեղեկություններով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ, ԶՊՄԿ տնօրենների խորհրդում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ մայրաքաղաք Երևանի փոխքաղաքապետ։ Ըստ այդմ՝ ԶՊՄԿ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի կարգավիճակում նրան փոխարինելու է Սյունիքի նախկին մարզպետ Նարեկ Բաբայանը։
Հիշեցնենք, որ Նարեկ Բաբայանը այսօր ազատման դիմում է ներկայացրել Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից։
--00--ՍԳ