ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Պետրոս Մանուկյանը իր վարած Mazda 5 մակնիշի ավտոմեքենայով Դրախտիկ-Ճամբարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Արայիկ Սեդրակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իիարվիճակների նախարարության փրկաարար ծառայության Ճամբարակի թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկրարաները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև օգնել են այն դուրս բերել ձորակից դեպի երթևեկելի գոտի։
--00--ՄՀ