ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։
Ծրագրերի շրջանակում 2022թ․հունվար-փետրվար ամիսներին աջակցություն է ստացել 394 շահառու, փոխանցված ընդհանուր դրամական միջոցները՝ 277 մլն 125 հազար դրամ։ 2021թ․նույն ժամանակահատվածում շահառուների թիվը եղել է 185, դրամական աջակցության չափը կազմել է 131 մլն 673 հազար դրամ։
Ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։
--00—ՄՀ