ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Թուրքիայի նախագահ Էրդողանը հույս ունի, որ Անթալիայում տեղի կունենան ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Կուլեբայի բանակցությունները, որոնք կհանգեցնեն Ուկրաինայում հրադադարի հաստատմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հիշեցնենք, որ մարտի 11-13-ը Թուրքիայում տեղի կունենա Անթալիայի դիվանագիտական ֆորում, որին կմասնակցի նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և հայ-թուրքական բանակցություններում Հայաստանը ներկայացնող Ռուբեն Ռուբինյանը:
--00—ԼՄ