Քանի ռուսը ձեռքը ուժեղ սեղանին չի խփել, ադրբեջանցին ատամ ցույց կտա. Բաքուն կրակի հետ ա խաղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Հայաստանի Անվտանգության խորհրդի հայտարությունը, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր պատերազմի համար, հիմնականում ուղղված էր միջազգային հանրությանն առ այն, որ Բաքուն անցնում է կարմիր գծերը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։ 



«Բացառված չէ, որ բացի Խրամորթից, այլ տեղերում նույնպես հարձակումներ լինեն, դրա համար մենք միջազգային հանրությանը դիմեցինք, որ կարող են էսպիսի բաներ լինել։ Ես դիմում եմ մեր ժողովրդին՝ պետք է պատրաստ լինենք, մեր հույսը ոչ թե ուրիշի, այլ մեր վրա պետք է դնենք», - ասել է նա։ 



Մելքոնյանը նշում է, որ եռակողմ հայտարարության հիման վրա Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ «Հիմա արդեն Ադրբեջանը Ռուսաստանին է ատամ ուզում ցույց տալ ու ցույց է տալիս։ Դրանով Բաքուն ուրիշ խնդիրներ է լուծում՝ Եվրոպային ցույց տալով, որ ինքը Ռուսաստանին դեմ է, այսինքն անում է, որպեսզի ռուսական զորքն էստեղից դուրս չգա՝ գնա Ուկրաինա։ Էս քաղաքականությունը նենգ, դավաճան քաղաքականություն է՝ ինքը կարա դանակ մտցնի ընկերոջ թիկունքը, էս են դրանք», - հավելել է նա։ 



Ըստ նրա, Հայաստանի իշխանությունները չեն կարող բացահայտել ամեն ինչ, «ինչ ունեն իրենց մտքում»։ «Ինչ անեն իշխանությունները՝ հելնեն գոռա՞ն։ Ասում եք՝ ինչի իշխանությունները չպատասխանեցին Ալիևին, խոմ խաղալի՞ք չի, պետություն ա վերջապես, գաղտնիքներ ունի», - նկատեց նա։ 



Գագիկ Մելքոնյանի տեղեկությամբ, «Փառուխ համայնքը գտնվում է մեր, ռուսների և թուրքերի վերահսկողության տակ»։ «Իրանց ամբողջ նպատակը Քարագլուխ վերցնելն է, որովհետև դրանով կվերահսկեն Ստեփանակերտի, Ասկերանի և Մարտունու ճանապարհները։ Չեն բացառում, որ նոր զարգացումներ լինեն, քանի Ռուսաստանը ձեռը թափով չի խփել սեղանին։ Էնտեղի երաշխավորները մենք չենք, Ռուսաստանն է», - հավելեց պատգամավորը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։



--00--ՍԳ