ՀՀ-ն 1-ին անգամ մասնակցում է հացաբուլկեղենի և հրուշակեղենի Artozyma միջազգային ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Հացաբուլկեղենի և հրուշակեղենի Artozyma միջազգային ցուցահանդեսին: Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից:

Ցուցահանդեսը կանցկացվի Հունաստանի Սալոնիկ քաղաքում` 2022 թվականի ապրիլի 2-4-ը՝ Սալոնիկի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում։

Ցուցահանդեսը տեղի է ունենում Detrop Boutique Show-ի հետ մեկտեղ, որը հյուրընկալում է Հունաստանի սննդի ու ըմպելիքի խոշոր ընկերությունների:

Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին կազմակերպված է Հունաստանի հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի կողմից, իսկ միջոցառումն անցկացվում է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո։ 



--00—ՀԶ