ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Ս/թ․ապրիլի 5-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի (РСМД) նախագահ Իգոր Իվանովի հետ։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են դիվանագիտական ներկայացուցչության և Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի միջև համագործակցության հարցերին, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերել շփումների ակտիվացման ուղղությամբ։
Կողմերը կարևորել են նաև երկու երկրների փորձագիտական համայնքների և քաղաքացիական ինստիտուտների միջև երկխոսության և համագործակցության խորացումը։
Վ․ Հարությունյանն ու Ի․ Իվանովը կարծիքներ են փոխանակել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգի արդի հարցերի և տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։
--00--ԱՀ