ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 26News
Զինվորի տանը բուժվող, Գերմանիայից Հայաստան վերադարձած Հայկի ծնողները վստահեցրեցին Պաշտպանության նախարարին, որ Զինվորի տունը ոչնչով չի զիջում եվրոպական կլինիկաներին։ Այս մասին գրառում է կատարել «Զինվորի տան» ֆեյսբուքյան էջը։
Զինվորի տան՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում գործող բաժանմունք էր այցելել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարը հետաքրքրվեց, թե ինչ վիրավորումներով տղաներ են բուժվում Զինվորի տան ինտենսիվ թերապիայի և վերականգնողական բուժման բաժանմունքում, տեսավ, թե ինչ պայմաններում են նրանք բուժում ստանում:
Հիշեցնենք. Ինտենսիվ թերապիայի և վերականգնողական բուժման բաժանմունքը բացվել էր այս տարվա հունվարին՝ գանգուղեղային ծանր վնասվածքներով տղաների համար։
--00--ՆՍ