Պաշտոնական այցով ՀՀ կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

1649170355-დარჩიაშვილი-1024x616.jpg

Ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար  Իլիա Դարչիաշվիլին:

Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները: 

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: 

Արարատ Միրզոյանի և Իլիա Դարչիաշվիլին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին ժամը 09:40-ին, որին կհետևեն արտգործնախարարների մամուլի համար հայտարարությունները` ժամը 10:40-ին: 

Ժամը 09:40-ին կայանալիք հանդիպման արարողակարգային նկարահանումներն իրականացնելու համար հրավիրվում են ՀՀ ԱԳՆ-ում հավատարմագրված օպերատորներն և լուսանկարիչներն, իսկ ժամը 10:40-ին կայանալիք մամուլի համար հայտարարությունները լուսաբանելու համար հրավիրվում են նաև լրագրողներ:



--00--ՀԶ