ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
ՆԳՆ-ից բացի, կստեղծվի նաև ազգային գվարդիա, որն, ըստ էության, դառնալու է Փաշինյանի անձնական բանակը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Ես այս սցենարը դեռ 2018-ի սեպտեմբերին էի նկարագրել, որ վաղ թե ուշ Փաշինյանն անձնական զինված ուժեր է ստեղծելու: Փորձեցին ստեղծել «հեղափոխական պահապաններին», կրկեսային բան ստացվեց, անցան դիկտատորական ռեցեպտների գրքից հաջորդին՝ ազգային գվարդիային, օրինակ՝ Ադրբեջանում այդպիսի գվարդիա վաղուց է գործում, մոտ 3000 մարդով»,- ասել է Վրթանեսյանը:
Բանախոսը, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, նշել է, որ ընդդիմությանը բացակայում է երկարաժամկետ ռազմավարությունը, ինչ վերաբերում է իշխանությանը. «Չեմ զարմանա, որ Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների»:
Մանրամասները՝ տեսանյութում: