ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
Փաշինյանը բացել է պաշարված ամրոցի դռները, մի օր էլ էքսպեդիցիոն կորպուս կմտնի ՀՀ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Վրթանեսյանի համոզմամբ, անհրաժեշտ է հասարակությանը մոբիլիզացնել, և «Հայաքվե» նախաձեռնությունը այդ ուղղությամբ կարող է շատ լուրջ մեխանիզմ դառնալ։ Ըստ Վրթանեսյանի՝ եթե Եվրատիսիլի շուրջ մոբիլիզացվում են, ապա ինչո՞ւ պետք է Ղարաբաղի շուրջ չմոբիլիզացվեն։
Փորձագետի պնդմամբ, տպավորություն է, թե անընդհատ տոների մեջ ենք ապրում, իշխանությունն այն մեսիջն է տալիս, թե ամեն բան լավ է, փող կա և եթե Արցախն էլ հանձնենք, ապա էլ ավելի լավ կլինի։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ