ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպել և «Խորհրդարանական դիվանագիտություն» թեմայի շրջանակում դասախոսել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
Նա ներկայացրել է խորհրդարանականների արդյունավետ աշխատանքը միջազգային կառույցներում, ընդգծել օրենսդիր մարմնի դերը դիվանագիտական հարաբերությունների զարգացման գործում։
Պատասխանելով աշակերտների հարցերին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ներկայացրել ձեռք բերված պայմանավորվածությունները։
Ռուբեն Ռուբինյանը խոսել է նաև երկրում իրականացվող բարեփոխումներից, տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններից։
--00—ԼՄ