ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
«Ամառային դպրոց» #օր6️⃣-րդ, #օր7️⃣-րդ
Կրթամշակութային հագեցած օրակարգ:
🔹 Այց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան:
Աշակերտներին ներկայացվել է հասարակական-քաղաքական, ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի կյանքն ու գործունեությունը, Սպարապետի անցած հերոսական ուղին։
🔹 Սերգեյ Փարաջանովի տուն-թագարանում էլ «Ամառային դպրոց» 3️⃣-րդ ծրագրի մասնակիցները ծանոթացել են մեծանուն արվեստագետի ստեղծած կոլաժներին, գծանկարներին, ֆիլմերի համար արված էսքիզներին ու փարաջանովյան ձեռագրին բնորոշ բացառիկ այլ ցուցանմուշներին։
🔹 Կրթամշակութային ծրագրի շրջանակում արդեն կիրակի օրն աշակերտները եղել են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Դպրոցի մասնակիցներին ներկայացվել են բրոնզի դարաշրջանին պատկանող գտածոները։
🔹 Մշակութային այցերին հարջորդել է սպորտային ժամանցը։
Մասնակիցներն իրենց ուժերը չափել են «Փադդըլ» սպորտաձեւում։
--00—ՅՄ