ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհուրդը երեքշաբթի արտահերթ նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի կարգավորման մեխանիզմների հնարավոր ակտիվացման վերաբերյալ առաջարկները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Սեպտեմբերի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի արտահերթ նիստ՝ ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարության և միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի մասնակցությամբ։
Խորհրդի անդամները ծայրահեղ մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և քննարկել իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների հնարավոր ներգրավման վերաբերյալ առաջարկները»,- ասված է հաղորդագրության մեջ:
--00—ԻԴ