ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
ՀԱՊԿ-ն խորհրդակցություններ կանցկացնի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ պահանջելով, համաձայն պայմանագրի 2-րդ կետի, սկսել խորհրդակցություններ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված։
-0--ԱՀ