ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Հայաստան է ժամանել ՀԱՊԿ առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, տեղեկացնում են Կազմակերպության քարտուղարությունից։
Առաքելությանը վերապահված է ներկա իրավիճակի գնահատման, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասն զեկույցի պատրաստման և Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում լարվածության թուլացման առաջարկների մշակման խնդիրները:
Նախատեսվում են միջոցառումներ՝ ուսումնասիրելու և վերահսկելու սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակը, ինչպես նաև հանդիպումներ կանցկացվեն երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։
--00—ԻԴ