Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհը նորոգվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ27+000-կմ35+535 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ, հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

Մոտ 8.5 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Արմավիրի և Արագածոտնի մարզերով։

Շինաշխատանքները կատարում է «Էն Շին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

--00—ԼՄ