ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր էջում գրում է․
«Վերջին 2 տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես խախտում է եռակողմ հրադադարի պայմանագիրը։
Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը ստորագրելուց հետո կրկին չի խախտի և սխալ մեկնաբանի ապագա խաղաղության պայմանագիրը։
Հայաստանին անհրաժեշտ են խաղաղության պայմանագրի երաշխավորներ առնվազն ՄԱԿ Անվտանգության խորհրդից»:
--00—ԼՄ