ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ.
«Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը լիովին հեռու է իրականությունից, արտացոլում է կեղծ ու զրպարտչական դրույթներ և ծառայում է խաթարելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ունենալով բացահայտ սադրանքի բնույթ։
Սենատորներին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ղարաբաղի տարածաշրջանը, որը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, Ադրբեջանի անբաժանելի մասն է»։
--00—ԶՀ